«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ ջանքերով Սևանի քաղաքապետ դարձած Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդո մականունով, կրկին մարզպետ նշանակվելու փորձեր է անում։ Նրան այս գործում մեծ հույսեր է ներշնչում իր հովանավոր Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ դառնալու փաստը։ Սևանցիներն ասում են, որ նա շատ հիասթափված է Սևանի քաղաքապետի պաշտոնից՝ փող չկա, գործը շատ, դժգոհությունները՝ ծով։
Սևանցիներն էլ նույն կոտրած տաշտակի առաջ են կանգնել․ այստեղ ոչ մի բարեկարգման աշխատանք չի տարվում, մոտ 200 աշխատողների աշխատավարձ չի վճարվել, այնինչ համայնքի ղեկավարը խոստացել էր մինչև մարտի վերջ վճարել։ Սևանցիները պատմեցին նաև, որ քաղաքապետարանն աշխատելու այլ մեթոդ է ընտրել, իր ենթակայության տակ գտնվող աշխատողներից յուրաքանչյուրից 500 դրամ են պահում և փոխանցում «Սևան» բարեգործական հիմնադրամին։ Իսկ մանր և միջին բիզնեսի տերերին հրահանգում են, որ համայնքի բյուջե գումար փոխանցեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։