Վայոց ձորում կինը տապալել է արջին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armnewstv.am-ի փոխանցմամբ, այն, ինչ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի բնակչուհի Սիրանուշ Վարդանյանի հետ քաղաքաբնակները միայն սարսափ ֆիլմերում են տեսել:

Հսկա արջը գյուղից ոչ հեռու դաշտում հարձակվել է բանջար հավաքելու գնացած կնոջ վրա: Սիրանուշ Վարդանյանն առաջին պահի շոկը հաղթահարել ու կարողացել է ազատվել արջից: Թեւի կոտրածքից բացի արջի հետ պայքարը հետք է թողել նաև կնոջ որովայնին: Առաջին օգնությունը նրան ցույց են տվել համագյուղացի կանայք, հետո տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա Արտաշատի հիվանդանոց: Սիրանուշ Վարդանյանը դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Մինչեւ արջին հաղթած կինը ապաքինվի, Ռինդում համագյուղացիները վերջին դեպքն են քննարկում: Արջի ու մարդու հանդիպման դեպքեր այստեղ հաճախ են լինում:

Մեղվապահ Ստյոպա Առաքելյանի համար արջն ընկեր է դարձել: 20 տարուց ավելի է, գարունը բացվելուն պես, մեղուների հետ սարերում է: Ավագ ու կրտսեր Առաքելյանները տեսածն են պատմում ու ասում, որ արջը մարդուց շատ է մեղր սիրում, բայց եթե նրան չվախեցնես, չի վնասի:




Լրահոս