Ինչ է կատարվում «Էլիտար» JOSE-ի հետևում (տեսանյութ, լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի ամենահայտնի և էլիտար ժամանցային համալիրներից մեկը համարվող JOSE-ը միայն առջևից է գրավում իր այցելուներին: Իսկ թե ինչ է կատարվում համալիրի հետնամասում, անմեկնաբանելի է:

Հանրապետության ողջ էլիտայի կողմից սիրված այս ժամանցի վայրն իր մաքրությամբ և բնապահպանությամբ, մեղմ ասած, չի փայլում:

Աղբակույտը, որը գոյացել է համալիրի ղեկավարության «բարեխիղճ վերաբերմունքի» հետևանքով, միանշանակ արժանացած կլինի  մշտական այցելու հանդիսացող վերնախավի ուշադրությանը:

Սակայն… փաստն այն է, որ աղբի առկայությունը և դրանից առաջացած բույրը շարունակում է ուղեկցել և դեռ երկար կուղեկցի հարակից այգում զբոսնող քաղաքացիներին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Armlur.am-ի տեսախցիկի ֆիքսած լուսանկարները` իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար:

Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան

1

2

4

5

9

44




Լրահոս