ArmLur.am-ը դեռ հունիսի 7-ին գրել էր, որ առաջիկայում Էջմիածին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն ու համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը հրաժարական կտան:
Ահա և առաջին հրաժարականը չուշացավ։ Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը երեկ հրաժարական է ներկայացրել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին եմ ներկայացրել հայտարարություն, ըստ որի հրաժարվել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։
ArmLur.am-ի տեղեկություններով, չնայած նրան, որ Արսեն Պետրոսյանը նպատակ ուներ դառնալու Վաղարշապետ համայնքի ղեկավար, բայց արի ու տես, նրա հետ կապված Նիկոլ Փաշինյանն այլ պլաններունի։ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են՝ առաջիկայում Փաշինյանը Պետրոսյանին գործադիր մարմնում նոր պաշտոնի կնշանակի։
Սոնա Գրիգորյան
























