Օրերս դատարանի որոշմամբ կալանավորվեց 3 երեխաների մայր Լիանա Հարությունյանը։ ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Կարապետյանի հետ զրուցել է այս դեպքի մասին։
Հիշեցնենք, ինչ մանրամասներ էր հայտնի դարձել․
ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ կնոջը կալանավորել են ներքոնշյալ քրեկանգործով:
Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Լիանա Ժուլիվերի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։
Մինչ կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է եղել բացակայելու արգելքը, սակայն դատական նիստերից մեկին մեղադրյալ Լիանա Հարությունյանը չի ներկայացել ու դատարանը որոշել է նախագահող դատավոր Արշակ Մաթեևոսյանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել: Երիտասարդ կինը դատարանում լացում է՝ խնդրելով խնայել իրեն ու երեխային:
Ավելի ուշ մորը և երեխային տեղափոխել էին ՔԿՀ, որտեղ երեխայի առողջական վիճակը վատացել էր և նրանց տեղափոխել էին հիվանդանոց։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























