ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը քիչ առաջ ընթերցեց ՕԵԿ քաղխորհրդի կայացրած որոշումը՝ իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին:
Պարզվում է ՝ շուրջ 6 տարի լինելով իշխանության մեջ, միայն հիմա է ՕԵԿ-ը հասկացել, որ իրենք իշխանության մեջ իրականում դերակատարություն չեն ունեցել և չեն կարողացել ազդել քաղաքական որոշումների վրա:
Ըստ ՕԵԿ-ի, ՀՀԿ-ն ունի բավարար ներուժ՝ միանձնյա կառավարություն ձևավորելու և միանձնյա պատասխանատվություն կրելու համար:
ՕԵԿ-ը որոշում է՝ ՕԵԿ-ը նպատակահարմար չի համարում մաս կազմել կոալիցիային: Բացի այդ, ՕԵԿ-ը բավարարել է նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի անդամակցությունը ՕԵԿ-ին դադարեցնել՝ իրենց դիմումի համաձայն:
Քաղխորհրդի որոշումը, ըստ Շահգելդյանի, ընդունվել է միաձայն:
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ նախագահը առանձին ասուլիս կհրավիրի և ապրիլի 25-ին կպարզաբանի քայլը: