Armenian text to speach

Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում էր մինչև կյանքի վերջ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու մասին։ Մարկուսն այնտեղ է 7 տարեկանից։ Նա ցանկանում էր լինել «մեկ ակումբի մարդ»։ Հաճելի է, որ խաղացողը դա ասում է ամենայն անկեղծությամբ»,- նշել է Ժոան Լապորտան:

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»:




Լրահոս