ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել “Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման ժամանակ կապահովվի օրենքի դրույթների միատեսակությունը։Կառավարության հավանությունն է ստացել “Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թմրամոլությամբ հիվանդ անձանց համար առանձին տեսակների մասնագիտական գործունեության սահմանափակման ցանկը ՀՀ կառավարության կողմից սահմանելու դրույթը։Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Զինծառայողներին կտրվեն միատեսակ արտոնություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ