«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Թեեւ նախօրեին ՕԵԿ-ը հայտարարեց իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, սակայն ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը չի շտապում լքել կառավարական ամառանոցները: Պարզվում է՝ Ա. Բաղդասարյանը այն եզակի պաշտոնյան է եղել, ով ՝ 2008թ ԱԽՔ պաշտոնը զբաղեցնելուց հետո, չնայած կառավարական ամառանոցներում առկա «ազատ տների», իր նոր տունն է կառուցել տվել, այն էլ՝ բավականին շքեղ: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Բաղդասարյանը դժվարանում է բաժանվել այդ տնից: ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան հաստատեց, որ Բաղդասարյանը դեռ բնակվում է կառավարական ամառանոցներում, սակայն հստակ պատասխան չտվեց, թե արդյոք նա այնտեղից դուրս կգա՞, եւ երբ: Միսակյանի խոսքերով՝ այդ բոլոր հարցերի պատասխանները կտա Ա.Բաղդասարյանն իր ասուլիսում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում»։