Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը:
Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ Թրամփի հետ հետագա խորհրդակցությունների նախնական քննարկման համար։
Նախատեսվում է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ֆինլանդիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրախորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Զելենսկու մասնակցությունը։
Դրան կհաջորդի հեռախոսազրույց Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։





























