Մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվել, թե Հայաստանի՝ ՄՄ անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրվելու է ապրիլի 25-ին: Սակայն այսօր կայացած ասուլիսի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը պաշտոնապես հայտարարեց, թե 25-ին չի նախատեսվում անդամակցության ստորագրություն:
«Ապրիլի 25-ին նախատեսվում է աշխատանքային խմբի հանդիպում Բարձրագույն խորհրդի նիստին` նախագահների մասնակցությամբ: Այդ նիստին նախատեսված է որոշում կայացնել անդամակցության ժամկետների շուրջ:
Մայիսի վերջին նախատեսվում է, նախնական տվյալներով, երեք երկրների միջև ստորագրել տնտեսական միության պայմանագիր: Սա ասում եմ այն տեղեկատվությունը, որ մենք այսօր ունենք», – պարզաբանեց նա: