Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ։
Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է։
Նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։ Armlur.am-ի բացառիկ տեղեկուլձունների համաձայն նախնական ինքնասպան եղած անձը գործարար բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է,որ առավել հայտնի է էլիտար շենքեր կառուցապատման ոլորտում։
Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։
Ֆոտոլրագրողը Գագիկ Շաշյանն էլ Shamshyan.com-ին հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս՝ համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։
Քնար Մանուկյան





























