ՓԻԼՈՅԱՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազ, հայտնի Կորյուն Փիլոյանը երեկ Խոր Վիրապ եկեղեցու մոտ հայհոյել է մարտի 1-ի զոհերի հարազատներին ու Կոնգրեսի ակտիվիստներին: Մարտի 1-ին սպանվածներից Սամվել Հարությունյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա հարազատներն ու Կոնգրեսի ակտիվիստներն Արարատի մարզի Լուսառատ գյուղի գերեզմանատուն` նրա շիրիմին, այցելելուց հետո եղել են Խոր Վիրապում: Այնտեղ էլ հանդիպել են դատախազ Կորյուն Փիլոյանին: «Ո՞նց ես, Փիլոյա՛ն, եկել ես մեղքերիդ թողություն անելո՞ւ», «Դու իրավունք չունես մտնել եկեղեցի, սա քո նմանների տեղը չէ: Մարտի 1-ի հանցագո՛րծ»,-իր հասցեին այս արտահայտությունները լսելուց հետո Փիլոյանը սկսել է հայհոյել`  ամենավերջին արտահայտություններով:




Լրահոս