Երևանում գտնվող բազմաթիվ գարեջրատներ և բարեր նախապատրաստվում են շաբաթ լույս կիրակի գիշերը Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք Մադրիդի “”Ռեալ””–””Բարսելոնա”” ֆուտբոլային հանդիպմանը՝ “”էլ կլասիկոյին””։Հանդիպումը մեկնարկելու է գիշերը ժամը մեկին և, մեր տեղեկություններով, ոստիկանությանը հրահանգված է խաղի ժամերին Երևանի փողոցներում ուժեղացված հսկողություն իրականացնել։ “”Բարսայի”” և “”Ռեալի”” հայաստանյան երկրպագուների հարաբերությունները վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են։ Վիրտուալ տարածքում, սոցիալական ցանցերում այս թեմաներով կրքոտ բախումներ են տեղի ունենում, և մտավախությունները, թե շաբաթ լույս կիրակի գիշերը կարող են տհաճ միջադեպեր կատարվել՝ չափազանցված չեն, մանավանդ որ մեզ մոտ էլ սկսել է լայնորեն տարածվել ֆուտբոլային հանդիպումները գարեջրատներում կամ բարերում դիտելու պրակտիկան։ Իրավիճակի վտանգը զգում են նաև գարեջրատների տերերը, որոնցից ոմանք միջոցներ են ձեռնարկում, որ այդ օրն ընդունեն միայն մեկ թիմի երկրպագուների։
Հայկական ժամանակ.””Բարսայի”” եվ “”Ռեալի”” հայաստանյան երկրպագուների հարաբերությունները ծայրաստիճան սրվել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ