Լվացվել և մաքրվել են երևանյան հուշարձանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես  հուշարձանների պաշտպանության միջազգային օր:  Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:

unnamed

Կարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշտական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ:

unnamed (2)

Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս