Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է օրերս Ազգային ժողովում տեղի ունեցածին, երբ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում վիրավորեց ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
Տաթևիկ Հայրապետյանը նշել է.
‹‹Որքան բարոյազուրկ «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարն է՝ հանրային խոսքում կիրառած իր արգահատելի բառամթերքով, այդպիսին էլ ենթադրվում է, որ պետք է լինեն նրան շրջապատողները։ Ցավոք, էլ ոչնչի վրա զարմանալ չի ստացվում իրենց անհատակ լկտի վարքի, խոսելաոճի, քայլերի, իսկ վերջին շրջանում հատկապես՝ կանանց թիրախավորման հարցում…››
Նանիկ Աղասյան





























