Armenian text to speach

Նոյեմբերի 24-ից կմեկնարկի շարքային կազմի զորակոչը և զորացրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

 ArmLur.am-ը տեղեկանում է, որ վաղվա՝ նոյեմբերի 20-ի կառավարության նիստում հաստատվելու է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծը։

Այսպիսով, 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղա­քացիների զորակոչը:

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 30–ի նիստում հավանություն տվեց զինծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, ըստ որի, 2025թ. ձմեռային զորակոչից սկսած, 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը կդառնա 18-ամսյա:




Լրահոս