Այժմ հապճեպ չի կազմվելու ցուցակը և ՔՊ վարչության նախագահը հայտարարել է, որ ովքեր ուզում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1–30–ը։ Վարչությունը պետք է թեկնածուների առաջադրվելը պետք է հաստատի դեկտեմբերի 1-31–ն ընկած ժամանակահատվածում, որից հետո ամբողջ ցուցակը կդրվի քվեարկության համագումարում, որտեղ 1000–ից ավելի կուսակցականներ կքվեարկեն։ Որ թեկնածուն ավելի շատ ձայն հավաքի, կզբաղեցնի առաջին տեղը, և այդպես կձեւավորվի ցուցակը։ Այսինքն 1100 պատվիրակները կորոշեն, թե ով որ համարը պետք է լինի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նա չի ընդգրկվել ՔՊ նախընտրական ցուցակում և պատրաստվում է բողոքարկել վարչության որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































