ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ գլխավոր դատախազության որոշ աշխատակիցներ Հայաստանում գոյություն ունեցող հիվանդանոցներում առայժմ ոչ պաշտոնապես լայնամասշտաբ քննություն են սկսել` պարզելու, թե ԲՀԿ-ն վերջին ժամանակներս ինչ միջոցներով է բարեգործություն իրականացնում: Խնդիր է դրված պարզել, թե որտեղից են գնվում ակնոցները, որոնք անվճար բաժանվում են մարդկանց, կամ վարձատրվում են արդյոք բժիշկները` լրացուցիչ աշխատանքի համար, արդյոք ՀՀ պետբյուջեի միջոցներն են ծախսվում եւ այլն: «Ժողովուրդ»-ը լուրի իսկությունը ճշտելու համար զրուցեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանի հետ, ով ասաց, որ քննություն իրականացնելն իրենց գործառույթը չէ: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Իսկ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանն էլ ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում:




Լրահոս