Armenian text to speach

ԱՄՆ-ի վերաբերմունքը Գրենլանդիայի նկատմամբ «անհասկանալի և անհարկի թշնամական» է․ Բելգիայի արտգործնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն Euronews-ին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու ծրագրերը «անհասկանալի և անհարկի թշնամական» են։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սպառնալն ու շանտաժի ենթարկելը անընդունելի է և եվրոպական երկրների համար «կարմիր գիծ»։

Պրևոն նշել է, որ ԱՄՆ-ի անվտանգության մտահոգությունները Արկտիկայում կարելի է քննարկել համագործակցության շրջանակում, քանի որ ԱՄՆ-ն արդեն ունի ռազմական ներկայություն Գրենլանդիայում գործող համաձայնագրերի հիման վրա, և ուժի կիրառման անհրաժեշտություն չկա։

Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին կհաղթի պրագմատիզմը, և Դավոսում կօգտագործվեն հանդիպումները՝ Թրամփին եվրոպական դիրքորոշումը փոխանցելու համար։




Լրահոս