Այսօր տեղի է ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով։
Դատական նիստին որպես տուժող են ներկայացել կարգալույծ քահանաներ՝ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը։
Նիստի ընթացքում փաստաբանը հարց է ուղղել նրանց՝ «Ո՞վ է ձեր գործատուն, ո՞ւմ եք ենթարկվում»։ Հարցին ի պատասխան Ստեփան Ասատրյանը նշել է․ «Մենք ոչ վարչապետին ենք ծառայում, ոչ էլ Կաթողիկոսին․ ծառայում ենք հայ ժողովրդին»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























