Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն առաջխաղացում են ունեցել դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և ազատագրել Զապորոժիեի մարզի Պետրովկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ «Արևելք» զորախմբավորման պատասխանատվության գոտում Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում մինչև 375 զինծառայող են կորցրել:



















































































