Armenian text to speach

Իրանը հայտարարել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի գլխավոր հրամանատարական կենտրոնի ոչնչացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի գլխավոր հրամանատարական կենտրոնը ենթարկվել է հրթիռա-դրոնային հարվածի և ամբողջությամբ ոչնչացվել։

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն՝ թիրախավորված շենքը գտնվում էր Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում և խոցվել է Իրանի «Ճշմարիտ խոստում 4» գործողության 14-րդ ալիքի շրջանակում։

Հայտարարությունում նշվում է, որ լայնածավալ հարվածի ընթացքում կիրառվել է 20 անօդաչու թռչող սարք և 3 հրթիռ, որոնք խոցել են շենքը և հրդեհի մատնել դրա հիմնական վառելիքային ցիստեռնները։

Հիշեցնենք, որ  այս զարգացումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ընթանում էին միջնորդավորված անուղղակի միջուկային բանակցություններ՝ Օմանի մասնակցությամբ։ Սակայն փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։

Իրանի կողմը հայտարարել էր, որ ԱՄՆ–Իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, մի շարք բարձրաստիճան զինվորականներ և հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ի պատասխան՝ Իրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 4» գործողությունը՝ իրականացնելով հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ իսրայելական թիրախների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների դեմ։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս