Armenian text to speach

Ներդրում ապագա վիրտուոզների մեջ. «Ռենշին»-ի ներդրումը՝ հայ մշակույթի և պատանիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կայուն զարգացումն ու պետության ապագան սկսվում են հասարակությունից, իսկ հասարակության ամենաամուր հիմքը կրթված և իր տաղանդը դրսևորելու հնարավորություն ունեցող սերունդն է։ Այս փիլիսոփայությունն է ընկած «Ռենշին» ներդրումային-քաղաքաշինական ընկերության սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում, որի շրջանակում ընկերությունը հայտարարել է լայնամասշտաբ մշակութային և կրթական աջակցության մասին։

Դեռևս 2025 թվականի հոկտեմբերին Երևանում ստորագրված պաշտոնական հուշագրով նոր զարկ տրվեց «Ռենշին»-ի և «Music for Future» (Երաժշտություն հանուն ապագայի) հիմնադրամի երկարաժամկետ գործընկերությանը։ Այս ռազմավարական համագործակցության շրջանակում «Ռենշին»-ը 100 միլիոն ՀՀ դրամի ներդրում է իրականացնում հիմնադրամի «Վիրտուոզների բանաձևը» նախագծի զարգացման մեջ՝ ամուր հարթակ ստեղծելով երիտասարդ տաղանդների բացահայտման և զարգացման համար։

Ավելին, քան պարզապես ֆինանսավորում

«Ռենշին»-ի աջակցությունն այս նախագծին զուտ ֆինանսական բնույթ չի կրում։ Այն խորապես գիտակցված և նպատակային ներդրում է Հայաստանի մշակութային միջավայրի զարգացման, երիտասարդների կրթության և նրանց մասնագիտական կայացման գործում։

Երաժշտության աշխարհում կրթվող և ձևավորվող երեխաներն օժտված են բացառիկ, յուրահատուկ մտահորիզոնով։ Նրանք արվեստն ու իրականությունը ընկալում են շատ ավելի նուրբ ու խորը շերտերում, և այդ ներուժը ճիշտ ուղղորդելու դեպքում ունակ են փոխելու ոչ միայն իրենց, այլև ողջ հասարակության մշակութային պատկերը։ Հենց այս համոզմունքն է մղել ընկերությանը հանդես գալ՝ որպես ապագա հայ երաժիշտների պատրաստման գործընթացի անմիջական աջակից։

Միջազգային ճանաչում և նոր հնարավորություններ

«Վիրտուոզների բանաձևը» նախագիծը, այս համագործակցության շնորհիվ, ընդլայնում է իր սահմանները։ Տրամադրված ռեսուրսներն ու փորձի փոխանակումը հնարավորություն են տալիս կյանքի կոչել նոր կրթական ծրագրեր, կազմակերպել բարձրակարգ համերգներ և հաստատել միջազգային նոր կապեր։

Գլխավոր նպատակներից մեկը հայ երիտասարդ արտեստների և պատանի վիրտուոզների միջազգային ճանաչելիության բարձրացումն է։ «Ռենշին»-ի աջակցության շնորհիվ ստեղծվում են իրական հնարավորություններ, որպեսզի տաղանդավոր պատանիները կարողանան իրենց խոսքն ասել ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային բեմերում՝ ներկայացնելով հայկական կատարողական արվեստի նոր որակը։

«Ռենշին»-ի և «Music for Future» հիմնադրամի գործընկերությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բիզնեսի և արվեստի երկարաժամկետ, արժեքահեն համագործակցությունը լավագույն «բանաձևն» է՝ կայուն հիմքեր ստեղծելու այն սերնդի համար, որը վաղը ձևավորելու է մեր երկրի մշակութային դեմքը։ (Գ)




Լրահոս