![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/1-Handipum-Medvedevi-het.jpg)
Լուսանկարն արվել է Սանկտ Պետերբուրգում
Երեկ պաշտոնապես հաղորդվեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Սակայն այս լուսանկարը տեսնելուց հետո դժվար է ասել, որ հանդիպումը ջերմ է անցել: Մեդվեդեւը վազում է, Սարգսյանը՝ նրա հետեւից: