Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներն ArmLur.am-ին ահազանգում են, որ 11-րդ փողոցի մայթերը գտնվում են անխնամ վիճակում։
ArmLur.am-ին ահազանգած բնակիչն ասաց, որ տվյալ փողոցի մայթերը քանդված են, իսկ քարասալիկները ցաքուցրիվ եղած։
Նշենք, որ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը Անդրանիկ Գասպարյանն է և, ելնելով իր ղեկավարած վարչական շրջանում առկա խնդիրներից, կարող ենք ասել, որ այդքան էլ մտահոգված չէ Նուբարաշենի խնդիրներով։
Լուսանկարները՝ ստորև․

Նանիկ Աղասյան





























