Իրանը չի համարում ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները նպատակահարմար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նաև նշել է, որ դժվար թե Իրանի նորանշանակ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դիտարկվի։
«Մենք բոլորս սպասում ենք նրա՝ Մոջթաբա Խամենեի ելույթներին ու մեկնաբանություններին, որոնք կհաջորդեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ հարցը կլինի կրկին սեղանի շուրջ, քանի որ մենք ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,- ասել է Արաղչին։
Իրանի Մեջիլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին ընդգծել է, որ իրենք կտրականապես չեն ձգտում հրադադարի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Նրանք այն կարծիքին են, որ ագրեսորը պետք է ապտակ ստանա, որպեսզի դաս քաղի և այլևս չմտածի Իրանի վրա գրոհելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր խորհրդականների միջոցով հայտարարել է, որ ԿԱՋԱԿՑԻ Մոջթաբա Խամենեիի լիկվիդացնելու գաղափարին, եթե նա չհամաձայնվի զիջումների գնալ ԱՄՆ-ին։
Տեղեկացնենք, որ արդեն 11-րդ օրն է, ինչ Իսրայելը ԱՄՆ-ի հետ հաամտեղ գործողություններով հրթիռակոծության տակ է պահում Իրանի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ։ Իսրայելն օրերս նաև հարվածել էր Թեհրանի «Շահրան» նավթապահեստարանը։
Ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի այս քայլին՝ Իրանի ՌՕՈՒ-ն հարվածային անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթագազային վերամշակման գործարանը և վառելիքի ռեզերվուարները։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը ԱՄՆ-ի հետ համատեղ պատերազմական գործողություններ սկսեց Իրանի դեմ։ Պատերազմը ծանր նյութական և մարդկային կորուստներով շարունակվում է առ այսօր։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























