Ժողովուրդ. Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից բավականին հետաքրքիր տեղեկություն են փոխանցել “”Ժողովուրդ”” օրաթերթին: Ըստ այդմ, Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր տանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նրան ասել, որ ինքը խորհրդարանական ընտրություններին չի խառնվելու` պայմանով, որ իշխող ՀՀԿ-ն “մաքուր” մեծամասնություն տանի: Իսկ եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի “մաքուրով” խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել` ՀՀԿ-ի ուժերով, այդ դեպքում Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն` իր թեկնածությունն առաջադրելով ՀՀ նախագահի պաշտոնում: Ավելին, նա հորդորել է Սերժ Սարգսյանին պարտության դեպքում հրաժարական տալ:  Թե որքանով  են իրական այս խոսակցությունները, դժվար է ասել, քանի որ դրանք հոսում են քոչարյանական աղբյուրներից: Իսկ մենք շարունակում ենք կարծել, որ Քոչարյան-Սարգսյան զույգը նույն “”սանրի կտավն է””:




Լրահոս