Armenian text to speach

Իրանը սպառնում է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ենթակառուցվածքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի ԶՈւ-ն պատրաստվում է թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ենթակառուցվածքները։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, երկրորդ բրիգադի գեներալ Էբրահիմ Զոլֆաղարին։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում հայտարարվել էր, Իրանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն «ամերիկյան և իսրայելական ռեժիմներին պատկանող բոլոր ենթակառուցվածքներին տարածաշրջանում»՝ ստանձնելով դրա պատասխանատվությունը։

Զոլֆաղարին նաև նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ Իսրայելը ծրագրում է հարվածել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքներին, այդ թվում՝ սաուդյան Aramco ընկերության օբյեկտներին։ Նրա պնդմամբ՝ Իսրայելը կարող է նման գործողությունները ներկայացնել որպես Իրանի քայլ՝ տարածաշրջանում լարվածություն սրելու և երկրների միջև տարաձայնություններ առաջացնելու նպատակով։
Իրանի պաշտոնյան ընդգծել է, որ նման սցենարների վերաբերյալ «կան հիմնավոր կասկածներ՝ հաշվի առնելով Իսրայելի նախկին գործողությունները»։

 

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս