ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերից հետո որոշում է կայացվել, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Նա խորհրդարանի ամենահարուստ կին պատգամավորն է: Այդ է վկայում նրա գույքի և եկամուտի հայտարարագիրը:
Նրա ունեցվածքը 2013 թ.-ին կտրուկ աճել է: Ավելացել են նրա ձեռք բերած անշարժ գույքերը: 2013-ին նա ձեռք է բերել երկու անշարժ գույք, որոնք չեն եղել 2013թ-ի սկզբին: Դրանցից մեկը բնակարան է` 46 միլիոն դրամ արժողությամբ, մյուսը` բազմաբնակարան շենքում բնակելի տարածք է` 6 միլիոն դրամ արժողությամբ:
Նաղդալյանի դրամական միջոցները 2013 թ-ի սկզբում կազմել են 50 միլիոն դրամ, սակայն դրանք տարվա վերջում նվազել են` դառնալով 45 միլիոն դրամ: Սակայն աճել են դոլարային արժույթով միջոցները` 10.000 դոլարից դառնալով 20.000:
Նրա եկամուտը գոյացել է 3 միլիոն 641,210 դրամ աշխատավարձից և 376 միլիոն դրամ շահաբաժնից: