Ամերիկացիներին արգելվում է գործարք կատարել ռուս օլիգարխների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի դեմ. հայտնում է New York Times-ը:

Պատժամիջոցների ցանկում Սեչինի հայտնվելու մասին լուրերն ավելի վաղ էին շրջանառվում, սակայն հետագայում չհաստատվեցին: Պատժամիջոցների կիառումը նախատեսում է ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող ակտիվների սառեցում:

Բացի այդ՝ ամերիկյան ընկերություններին և քաղաքացիներին արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների ցանկում ներառված անձանց հետ: Յոթնյակի երկրները շաբաթ օրը մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայում ապառազմականացման հետ կապված Ժնևյան համաձայնագրի խախտման մեջ և սպառնացել են նոր պատժամիջոցների կիրաւմամբ:




Լրահոս