Armenian text to speach

Վաղը կորոշվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սրբազան պայքար» տելեգրամյան էջից տեղեկանում ենք, որ վաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ, որը կորոշի սրբազանի խափանման միջոցը։

«18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը:

Բագրատ Սրբազանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ կալանավայր կամ ամբողջական ազատագրություն. ընդունելի չէ որևէ միջանկյալ խափանման միջոց՝ տնային կալանք, վարչական հսկողություն հատուկ սարքերով և այլն։

18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»:

 




Լրահոս