Անգլերենի դասընթացներ` ԱԻՆ անդամների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արտակարգ Իրավիճակների նախարարությունում  տեղի ունեցավ  մամլո ասուլիս, որին մասնակցում էր ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով  տեղեկացրեց, որ Բրիտանական խորհուրդը կանցկացնի  անգլերենի դասընթացներ:

Անգլերենի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային  որոնողափրկարարական խորհրդատվական  խմբի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմ ունենալու հիմնական նախապայմաններից է: Դասընթացների նպատակն է անգլերենի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավվմանը միջազգային ծրագրերում:

Խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում  Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, ով ասաց, որ հույս ունի այս նախաձեռնությունը սկիզբ կլինի հետագա  համագործակցության համար:

Ելույթներից հետո ցուցադրվեց ֆիլմ ԱԻ նախարարության  մասին:




Լրահոս