Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին երևանցիները դժվարացան վերհիշել: Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարին ճանաչողներն էլ բացասաբար գնահատեցին հին կադրին նոր պաշտոն տալը: Թեև Ե. Զախարյանի մասին գնահատականները որոշակիությամբ չէին առանձնանում, բայց Armlur.am-ի զրուցակիցները նրան նույնպես համարելով իշխող թիմի անդամ` դժվարացան դրական գնահատականներով բնութագրել:
Մարդիկ նոր նախարարից, բնականաբար, սպասելիքներ նույնպես չունեին:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան