Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, հաղորդում է Ադրբեջանական Trend-ը։
Պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի Զվարթնոց օդանավակայանում։
Նշվում է, որ Շահին Մուստաֆաևը հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահը։ Թե ինչ օրակարգով է ժամանել դեռևս պարզ չէ։
Անի Վարդանյան

























