Armenian text to speach

Պապիկյանին երկու օրով արձակուրդ են «ուղարկել». ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր և վաղը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնվելու է արձակուրդում:

Նշենք, որ այժմ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է ընթանում` հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ: Սուրեն Պապիկյանը շատ ակտիվ մասնակցում է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին, քայլում է Նիկոլ Փաշինյանի հետ Երևանի տարբեր վարչական շրջաններում ու շրջում մարզերով:

Արձակուրդի մեկնելու նպատակը քարոզարշավին մասնակցելն է: Ի դեպ, կառավարության ողջ կազմն այս պահին արձակուրդում է, քարոզարշավի է մասնակցում:

Այսօր նախընտրական քարոզարշավի 6-րդ օրն է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պապիկյանին արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս