Մոտ 1000 մանրածախ օբյեկտներ փակվել են: Այսօր խորհրդարանում այս մասին նշեց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, թե Կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որն էապես կօգնի տնտեսվարող սուբյեկտներին:
«Այսօր մենք շրջանառության մեջ ենք դրել օրենսդրական նախաձեռնություն, որ 58.000 տնտեսվարող սուբյեկտներին ազատեն շրջանառության հարկից», – նշեց նա, հավելելով, որ մյուս նախաձեռնությունն արտոնյալ ռեժիմի սահմանումն է մարզերում, որն էապես կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նա նաև նշեց, թե Գազի ժամանակավոր հանձնաժողովում աշխատանքները գնում են բնականոն ընթացքով:
«Պետք է ասեմ, որ մենք ակնկալում ենք, որ մասնագետներ կարող են դիմել մեզ», – հայտնեց նա: