Վիետնամցի միլիարդատեր Չյոնգ Մի Լանը, ով դատապարտվել է ցմահ բանտարկության խոշորագույն բանկային խարդախության համար, զրկվել է իր լեգենդար Hermès Birkin պայուսակներից: Հոշիմինում կայացած պետական աճուրդում ընդամենը 30 րոպեի ընթացքում երկու պայուսակները վաճառվեցին ավելի քան 535,000 դոլարով: Դրանցից մեկը՝ կոկորդիլոսի կաշվից պատրաստված և թանկարժեք քարերով զարդարված մոդելը, վաճառվեց աստղաբաշխական՝ 440,144 դոլարով, ինչը գրեթե յոթ անգամ գերազանցում էր մեկնարկային գինը:
Երկրորդ պայուսակը գնվեց 94,858 դոլարով: Դատավարության ժամանակ Լանը խնդրում էր դատարանին թույլ տալ պահել պայուսակները որպես հիշատակ իր երեխաների և թոռների համար՝ նշելով, որ դրանք նվեր են կամ գնվել են արտերկրում: Սակայն իշխանություններն առգրավեցին դրանք որպես 27 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցման մի մաս: Այս հազվագյուտ աքսեսուարները, որոնք փորձագետները համարում են արվեստի գործեր և լուրջ ներդրում, դարձան միլիարդատիրոջ կորսված շքեղության և աղմկահարույց անկման խորհրդանիշը:
Իրինա Ատանյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























