UFC 328 մրցաշարի գլխավոր մենամարտից հետո սոցիալական ցանցերում լայն տարածում են ստացել ողբերգական տեղեկություններ, որոնք կապված են Խամզաթ Չիմաեվի պարտության հետ։
Ըստ NEXTA-ի հրապարակման՝ Չիմաևի պարտությունից հետո ենթադրաբար երկու տղամարդ ինքնասպան են եղել։ Նշվում է, որ նրանք խոշոր գումարներ էին խաղադրույք կատարել Չիմաևի հաղթանակի վրա՝ վստահ լինելով, որ նա կպահպանի չեմպիոնական գոտին Շոնի դեմ մենամարտում։
Հաղորդվում է, որ տղամարդիկ նույնիսկ վարկեր էին վերցրել, վաճառել մեքենաներն ու ընտանիքի արժեքավոր իրերը՝ ամբողջ գումարը դնելով Չիմաևի հաղթանակի վրա։ Սակայն մենամարտում անսպասելի հաղթանակ է տարել Ստրիքլենդը՝ ավարտելով Չիմաևի անպարտելի շարքը, ինչը մեծ շոկ է առաջացրել երկրպագուների շրջանում։
Միաժամանակ պետք է նշել, որ այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել իրավապահ մարմինների կամ UFC-ի կողմից, իսկ սոցիալական ցանցերում շարունակում են ակտիվ քննարկումները դեպքի վերաբերյալ։
Թեման մեծ արձագանք է ստացել համացանցում․ UFC-ի երկրպագուների մի մասը արդեն պահանջում է Չիմաև–Ստրիքլենդ ռևանշ մենամարտ։ Շատ օգտատերեր նաև կրկին բարձրաձայնում են սպորտային խաղադրույքների վտանգների մասին՝ ընդգծելով, որ նման որոշումները կարող են ծանր հետևանքներ ունենալ մարդկանց կյանքի համար։
Մասնագետները հիշեցնում են, որ խաղադրույքները պետք է դիտարկել որպես զվարճանքի ձև, ոչ թե եկամտի աղբյուր, իսկ ֆինանսական ռիսկերի պատճառով ծայրահեղ քայլերի դիմելու դեպքում կարևոր է ժամանակին դիմել հոգեբանական և մասնագիտական աջակցության։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում

























