Armenian text to speach

ԿԱՐՃ-ԱՍԱԾ․ Էփշտեյնի գործը Ֆրանսիայում նոր թափ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հանգուցյալ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի աղմկահարույց գործը նոր թափ է ստանում Ֆրանսիայում: Փարիզի դատախազ Լոր Բեկուան հայտնել է, որ մարդկանց առևտրի գործով իրականացվող հետաքննության շրջանակում հայտնվել են շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր, որոնց մասին նախկինում իրավապահներին ոչինչ հայտնի չէր:

Այս նոր վկայությունները հաջորդել են փետրվարին արված պաշտոնական կոչին, որից հետո ընդհանուր առմամբ մոտ 20 կին է դիմել քննիչներին: Ֆրանսիական իշխանությունները փորձում են պարզել Ֆրանսիայում կատարված հնարավոր հանցագործությունները կամ տեղացի հանցակիցների մասնակցությունը, ովքեր օժանդակել են Էփշտեյնին:

Հետաքննության ուշադրության կենտրոնում են նաև մոդելային գործակալությունների նախկին ղեկավարներ Ժան-Լյուկ Բրյունելը և Ջերալդ Մարին, ովքեր կասկածվում են միլիարդատիրոջ համար զոհեր հավաքագրելու մեջ: Թեև Էփշտեյնն ու Բրյունելը մահացել են բանտում, քննիչները շարունակում են ուսումնասիրել «Էփշտեյնի դոսյեները»՝ փնտրելով զոհերի կողմից նշված ցանկացած անուն: Այս պահին նախատեսվում է հարցաքննել նոր հայտնված զոհերին, որոնցից մի քանիսն արտերկրում են:

Իրինա Ատանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս