Այսօր կհայտարարվի Արարատի մարզպետի պաշտոնանկության մասին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր կառավարության նիստում վերջապես կհայտարարվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի պաշտոնանկության վերաբերյալ, որի մասին դեռ օրեր առաջ ենք գրել։ Գրիգորյանը կնշանակվի բնապահպանության նախարար, իսկ մարզպետի պոստը, երկար ծանրութեթեւ անելուց հետո, Սերժ Սարգսյանը, մեր տեղեկություններով, պատրաստվում է հանձնել մարզի ջրօգտագործման բաժնի պետ Ռոբերտ Աբրահամյանին։ Նա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ թեեւ ազգակցական կապեր չունի, բայց մտերիմներից է։

Ի դեպ, խոսվում էր Արգամիչի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանի թեկնածության մասին, սակայն կուսակցությունում գտել են, որ նա գլուխ չի հանի։ Երեկ մեր հարցին՝ մարզպետական հավակնություններ ունե՞ք, Կարինե Պողոսյանն ասաց. «Չեմ կարող հիմա ասել»: Այսինքն՝ չի բացառվում, որ կարող է հավակնել»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս