«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանի որդին` Ռաֆիկ Հայրապետյանը, ով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարն է, ակումբի ֆուտբոլիստ Արման Հովհաննիսյանի խաղից դժգոհել է եւ հրավիրել է հանդերձարան ` «դաս տալու»: Սակայն ֆուտբոլիստը չի հանդուրժել ակումբի ղեկավարության նման մոտեցումն ու իր հետ հայհոյանքներով խոսելաոճը` հարվածել է Ռաֆիկ Հայրապետյանին եւ հոր ու որդու հայհոյանքների տարափի ներքո դիմել փախուստի: Երեկ, «ժողովուրդ»-ին չհաջողվեց Հայրապետյաններից միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը «Փյունիկ»-ը հերքող հայտարարություն տարածեց. «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ընդմիջմանը Արման Հովհաննիսյանը անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետեւ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: