Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի ցուցմունքը․ փաստաթուղթ, ի՞նչ է տեսել նա Սբ․ Աննա եկեղեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՊԾ արագ արձագանքման բաժնի պետ Կարեն Վանյանը ցուցմունք է տվել Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով:

Ինչ է նա հայտնել իրավապահներին․ նախ՝ ամենասկզբից

2026 թվականի մարտի 29-ին Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ էին բացել, իսկ երբ երիտասարդը նշել էր, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ էր եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում, ավելի ուշ փոխվեց բացակայելու արգելքը, գործը արդեն դատարանում է: Այս դեպքով ՀՀ քննչական կոմիտեում հարցաքնվել է ՊՊԾ արագ արձագանքման բաժնի պետ Կարեն Վանյանը եւ ցուցմունք տվել Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս