Armenian text to speach

Ռուսաստանից պարարտանյութի նոր խմբաքանակ է ուղարկվում Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ բեռնափոխադրումը։ Ըստ հաղորդումների՝ Հայաստան կուղարկվեն երկու վագոն պարարտանյութ, որոնք ճանապարհ կընկնեն Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քեսիք ուղղությամբ։ Գնացքի մեկնումը նախատեսված է ժամը 14:00-ին։

Հիշեցնեք, որ դեռևս մայիսի 28-ին գրել էինք, որ ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քյասիք կայարան է ուղարկվել 126 տոննա կարբամիդ  պարարտանյութ(2 վագոն) և 67 տոննա ալյուր (1 վագոն)։

Մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով, տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Trend-ը հիշեցնում է նաև, որ տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նաև նավթամթերքներ։ Ըստ հրապարակման՝ մինչ օրս Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս