Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն օգնում է Փաշինյանին ավելի շատ ձայներ հավաքելու․ Նաիրի Սարգսյանն ընտրությունների, ՌԴ-ՀՀ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն է։
ArmLur.am-ի հետ զրույցում Նաիրի Սարգսյանն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, հայ-ռուսական հարաբերություններին։

«Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես գտնվել է Ռուսաստանի ազդեցության գոտում, սակայն հիմա գործող իշխանությունը փորձում է Հայաստանը տանել դեպի Թուրքիայի ազդեցության գոտի»,- ասել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով Թուրքիան կամ Ադրբեջանը չեն կարող այլընտրանք լինել Ռուսաստանին։

«Ռուսաստանը պարտքեր, գրանտներ չի տալիս, փոխարենը թույլ է տալիս մտնել իր շուկա՝ սրանով իսկ պահպանելով իր ազդեցությունը, դե բնական է, մեր սիրուն աչքերի համար չի նա դա անում։ ՌԴ-ն թույլ է տալիս մեզ աշխատել, սա կարևոր է»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս