Armenian text to speach

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Ղազախստան խաղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գոհ է Ղազախստանի դեմ ընկերական խաղերում պաշտպանների կատարած աշխատանքից:

«Այս հանդիպման երկու խաղակեսերում էլ մենք հաղթելու հնարավորություններ ունեինք: Այն պլանը, որն ընտրել էինք, մրցակցի համար դժվարություններ էր ստեղծում, ու նրանք չէին կարողանում մեզ կասեցնել: Ինձ համար տխրեցնող է այն հանգամանքը, որ որակապես զիջում ենք սովորական իրավիճակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով` ղազախների դեմ խաղում հրաշալի գործեցին պաշտպանները:

«Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր: Թիմը գիտեր դաշտում ինչ էր անում»,-ասաց Մելիքյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղի շրջանակներում Երևանում հյուրընկալել էր Ղազախստանի հավաքականին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին` մրցելով Մոլդովայի հետ:




Լրահոս