Armenian text to speach

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 հանդիպման համար։

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ` Օգնյեն Չանչարևիչ – ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա), Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ», Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու», Գոռ Մատինյան-«Սարդարապատ»:

Պաշտպաններ` Արտեմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան), Էրիկ Փիլոյան – «Ուրարտու», Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա), Նաիր Թիկնիզյան – «Օլիմպիակոս» (Հունաստան), Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա», Արման Ղազարյան – «Ուրարտու», Արգիշտի Պետրոսյան – ԲԿՄԱ, Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»:

Կիսապաշտպաններ` Կառլեն Հովհաննիսյան – «Ակրոն» (Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու – «Ռուբին» (Ռուսաստան), Գոռ Մանվելյան – «Նոա», Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա», Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ», Էդգար Փիլոյան – «Ալաշկերտ», Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»:

Հարձակվողներ` Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա», Էդգար Սևիկյան – «Սեուտա» (Իսպանիա), Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան – «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան), Արթուր Միրանյան – «Իրոնի Տիբերիաս» (Իսրայել), Արթուր Ղարիբյան – «Ռոդինա» (Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոս – «Տեներիֆե» (Իսպանիա), Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»:

Վնասվածքների պատճառով ազգային ընտրանուն չեն միանա Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»), Էդուարդ Սպերցյանը («Ալ-Ահլի») և Ֆինն Գերագուսյանը («Սանդերլենդ»)։

Էրիկ Սիմոնյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Արարատ-Արմենիա») և Վահան Բիչախչյանը նոր են ապաքինվել վնասվածքից և դեռևս չունեն լիարժեք մարզավիճակ ազգային հավաքականին օգնելու համար։

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ժամը 21։00-ին կընդունի Կիպրոսի ազգային հավաքականին, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում, Երևանի ժամանակով ժամը 18։00-ին կհյուրընկալվի Լատվիայի հավաքականին։

 




Մամուլի Տեսություն

Լրահոս