Ֆրանսիայում ընթացող G7 գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին Լայենը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, անհրաժեշտությունը՝ շարունակելու մեր աջակցությունը Ուկրաինային, նրա զինված ուժերին և ուկրաինական ԶՈՒ-ի ձմռան նախապատրաստվածությանը»,-գրել է ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները։






















