Armenian text to speach

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական ընտրություններին ընդառաջ նախատեսում են պարգեւավճարներ բաժանել, սակայն մեր հրապարակումից հետո, ըստ ամենայնի՝ նաեւ հրապարակման պատճառով, այդ գործընթացը կասեցվեց։ ՊՆ-ում ի սկզբանե աշխատակազմին ասել էին, թե չեղարկվում է այդ խոստումը։

Տեղեկացանք, սակայն, որ ՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ, այնուամենայնիվ, պարգեւատրել են աշխատակիցներին, համենայնդեպս՝ որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ըստ մեր աղբյուրի, «նախընտրական կաշառքի» տեսքով պարգեւավճարներ են ստացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս