Գագիկ Խաչատրյանի գործը հեշտանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆինանսների նախարարությունը  չպետք է  լինի բյուջե ապահովող և բյուջե ծախսող նախարարություն: Բյուջեի մուտքերով չպետք է զբաղվի ֆինանսների նախարարությունը, քանի որ այս դեպքում շահերի բախում է առաջանում»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց  Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելով ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միավորման մասին:

Եթե  բյուջեի մուտքերը պակասում են, ֆինանսների նախարարությունը  գործի է դնում ֆինանսական մեխանիզմները, փոխանակ տնտեսագիտական մոտեցումներով առաջնորդվի, այն է մտածի` տնտեսության որ ճյուղերը զարգացնել այդ մուտքերն ապահովելու համար: «Իսկ ֆինանսների նախարարությունը, երբ  տեսնում է, որ  բյուջեի մուտքերը պակասել են, մտածում է, որտե՞ղ ակցիզային հարկ ավելացնի, որ պակասը լրացնի»,- ասաց բանախոսը:

ՊԵԿ-ը միանալով ֆինանսների նախարարությանը, ըստ Մակարյանի, ունենում ենք փակ շղթա. «Այսինքն`  գումարները կհավաքվեն ու ֆինանսների նախարարությունը  պետք է մտածի ծախսերի մասին: Այս առումով, բնականաբար, դրական չէ այդ երկու կառույցների միացումը, բայց կա դրական մի բան՝ վերահսկողությունը ծախսերի առումով հեշտանում է: ՊԵԿ-ը միշտ կարող է հստակ իմանալ` նախարարությունն ինչ դինամիկայով է աշխատում և այդ առումով կարող է բյուջեի ծախսերի մասը կանոնակարգել»:

Սոնա Դավթյան




Լրահոս